Մեծ Բրիտանիայի դեսպանատունը պարտավորվում է Հայաստանում պաշտպանական բարեփոխումներին աջակցել «Հակամարտությունների կանխարգելման, անվտանգության եւ կայունության աջակցության հիմնադրամի (CSSF) միջոցով: Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այս մասին հայտնում է Facebook-ի իր էջում:

«Այսօր Հայկական բանակի օրն է: Երեւանում Բրիտանիայի դեսպանատունը պարտավորվում է աջակցել Հայաստանում պաշտպանական բարեփոխումներին՝ ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների ոլորտում եվրոպական ստանդարտների ներդնման CSSF ֆինանսավորվող ծրագրի, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Բրիտանիայի համագործակցության ծրագրի միջոցով», - նշել է դեսպանատունը: