Ավստրալիայի Թասմանիա նահանգի հարավ-արեւելքում բռնկված հրդեհների պատճառով ավելի քան 400 բնակիչ տարհանվել է, հաղորդում է 9news-ը:
Պորտալի տվյալներով՝ կղզու բնակիչներին զգուշացրել են, որ վատթարացող եղանակային պայմանների հետեւանքով նրանք կարող են կորցնել իրենց գույքը: Նշվում է, որ հրդեհները կարող են տարածվել մինչեւ 20 հազար հեկտար տարածքում:
«Տներին սպառնալու հրդեհի վտանգը շարունակում է աճել», -ասել է Թասմանիայի հրշեջ ծառայության աշխատակից Ֆիլ Սմիթը:
Ոստիկանությունը բնակչներին խորհուրդ է տալիս չհեռանալ տներից:
The massive blaze in Tasmania's east is burning erratically and continues to displace residents, as emergency warnings remain in place. #9Newshttps://t.co/BgTAd2NfNF
— Nine News Australia (@9NewsAUS) January 29, 2019




























