Հունվարի 29-ին Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը Երեւանում այցը սկսել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից:
«Հայաստանում այցս սկսել եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից: Լավ քննարկում էր Հայաստանում բարեփոխումների առաջնահերթությունների, քաղաքական որոշումների ընդունման ժամանակ քաղաքացիական հասարակության մասնակցության եւ քաղաքացիական հասարակության ներուժի ավելացման մասին»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է նա:






























