Դավոսի տնտեսական համաժողովում Հայաստանի ղեկավարի մասնակցությունն աննախադեպ փաստ չէ: ՌԲԿ հեռուստաալքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն մեկնաբանությանը, որ Հայաստանի ղեկավարներն այնքան էլ հաճախ չեն մասնակցել Դավոսի համաժողովին:

Փաշինյանը հիշեցրել է, որ Դավոսի տնտեսական համաժողովներին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահները: «Համաժողովին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այնպես, որ սա առաջին անգամ չէ»: