Սոչիում արտակարգ վայրէջք է կատարել «Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը, որի ուղեւորը բռունցքներով հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա: Աղջկան բժշկական օգնություն է պահանջվել:

Ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից Անթալիա էր ուղեւորվում:

«Ուղեւորը թռիչքչի ժամանակ ծեծել է բորտուղեկցորդուհուն, ինչի պատճառով ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սոչիում՝ տուժածին բժշկական օգնություն ցույց տալու համար», — «Ինտերֆաքսին» ասել է իրավիճակին իրազեկ աղբյուրը:

Ներկայումս միջադեպի հանգամանքները պարզվում են: