Երեքշաբթի Չինաստանի իշխանություններն իրականացրել են Յան Ցզանյունի մահապատիժը, որը 2018 թվականի սեպտեմբերին ավտոմեքենայով մարդկանց դիտավորությամբ վրաերթի էր ենթարկել, ինչի հետեւանքով 15 մարդ մահացել էր: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանի վճիռը:
Գործակալության տեղեկություններով՝ մահապատիժն ի կատար է ածվել երեքշաբթի, օրվա առաջին կեսին Հունան նահանգում (Կենտրոնական Չինաստան):
Սեպտեմբերի 12-ին Հենյան քաղաքի հրապարակներից մեկում կարմիր Land Rover ամենագնացը երթեւեկելի մասից դուրս էր եկել եւ վարել մարդկանց խմբի վրա, որտեղ երեկոյան մեծ թվով քաղաքացիներ էին հավաքված: Վրաերթից հետո Յան Ցզանյունը շարունակել էր դանակով ու բահով հարձակվել անցորդների վրա: Նրա գործողությունների հետեւանքով 15 մարդ էր մահացել, 43-ը մարմնական վնասվածքներ էին ստացել:




























