Եվրամիությունն ակտիվացնում է առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատրաստությունը, ինչը չի կարող փոփոխվել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Բրյուսելում Եվրախորհրդարանի նիստում այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը մերժել էր Brexit-ի համաձայնագրի հիմնական կետը՝ իռլանդական սահմանի թափանցիկության պահպանման մասին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մեզ, ինչպես երբեւէ, անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած սցենարի, եւ մենք կակտիվացնենք անկազմակերպ դուրս գալու պատրաստությունը, որի վտանգն աճել է երեկվա քվեարկությունից հետո»,- հայտարարել է նա։ Յունկերն ընդգծել է, թե ինքը ցանկացած պահի պատրաստ է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ շփումների։
«Դուրս գալու մասին համաձայնագիրը միակ հնարավոր գործարքն է։ Այն չի կարող վերահամաձայնեցվել։ ԵՄ-ն լիովին կմնա Իռլանդիայի կողմում։ Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը քվեարկել է շատ բաների՝ առանց համաձայնագրի Brexit-ի, «բեքսթոփի» դեմ, եւ մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչին է այն կողմ»,- ասել է նա։





























