Առաջիկա օրերին Հունաստանի կառավարությունը վավերացման համար խորհրդարան կներկայացնի ՆԱՏՕ-ում Մակենդոնիայի անդամակցության մասին համաձայանգիրը:

Դրանից հետո պաշտոնատար անձինք կտեղեկացնեն Մակեդոնիային եւ այս գործընթացն ավտոմատ կերպով կհանգեցնի բալկանյան երկրի անվանափոխությանը Հյուսիսային Մակեդոնիայի, հաղորդում  է AP-ն:

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը վերջերս հույն օրենսդիրների կողմից Մակեդոնիայի անվանափոխության մասին համաձայնագրի վարերականացումը «պատմական կարեւորություն» ունեցող  է անվանել:

Աթենքը պնդում էր, որ Մակեդոնիա տերմինի գործածումը տարածքային պահանջներ էր ենթադրում նրա սեփական նույնանուն հյուսիսային նահանգի նկատմամբ եւ ուզուրպացիայի է ենթարկել հունական պատմությունը եւ մշալկույթը: Հունաստանն արգելափակել է ՆԱՏՕ մտնելու հարեւանի փորձերը:

Անցյալ տարի ստորագրված համաձայնագրի համաձայն՝ երկիրն իր անունը փոխում է Հյուսիսային Մակեդոնիայի, իսկ Հունաստանը հրաժարվում է ՆԱՏՕ-ում նրա անդամակցության վերաբերյալ իր առարկություններից: