ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել է կասկածյալներին ձերբակալելու մասին Մայամիի ջրերի մոտակայքում նավից 60 կգ կոկաին հայտնաբերելուց հետո, հաղորդում է AP-ը:
Առափնյա պահպանության ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ 10-մետրանոց նավը հայտնաբերվել է հինգշաբթի Ատլանտիկ օվկիանոսի ջրերում՝ Հալուվեր Ինլետից 8 կմ արեւելքում:
Նավի մեջ հայտնաբերել են վերմակի տակ թաքնված բահամացուն, իսկ մեքենայական բաժնում գտել են թմրամիջոցներ:
Առափնյա պահպանության ծառայությունը նշում է, որ նախկինում տղամարդն արդեն բերման էր ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Կապիտան Մեգան Դիանը հաղորդել է, որ այդ գործով ձերբակալվել է երկու մարդ: Գործը փոխանցվել է ԱՄՆ-ի Միգրացիոն ծառայություն եւ Ազգային անվտանգության քննիչներին:





























