Կուբայի արեւմուտքում՝ Պինար-դել-Ռիո նահանգում, ուժգին պայթյուն է գրանցվել, որը լսելի էր մի քանի շրջաններում, հաղորդում է RT-ն՝ հղում կատարելով ACN գործակալությանը:
По словам очевидцев, перед тем как произошёл взрыв, они увидели «огонь и дым в небе».
Ականատեսների խոսքերով՝ պայթյունը որոտալուց առաջ նրանք տեսել են «երկնքում կրակ եւ ծուխ»:
Որոշ ականատեսներ նաեւ տեսել են «ինչ-որ արտասովոր առարկա՝ երկնքում թռչող»:
Տեղում աշխատում են Կուբայի Գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի նախարարության փորձագետները, որոնք պարզում են տեղի ունեցածի պատճառները:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ պայթյունը, հնարավոր է, մետեորիտի ընկնելու հետեւանքով է:





























