Վաշինգտոնի տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները փետրվարի 25-ին Ադրբեջանի դեսպանության դիմաց բողոքի բազմամարդ ցույց են կազմակերպել ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի:

Հայ երիտասարդների  դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը եւ բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թեւերը,  հավաքվել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ, զինված պաստառներով եւ կարգախոսներով եւ  պահանջել դատապարտել  Սումգայիթի ոճիրը:  

Ցուցարարներիը վանկարկել են,  որ չկա վաղեմության ժամկետ մարդկության դեմ գործած հանցագորությունների համար, անհարժեշտ է  պատժել Սումգայիթի եւ դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած եւ իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի եւ Լեռնային ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի կոռումպացված եւ բռնապետական ռեժիմի սպառազինումը, հարգել ԼՂՀ ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու ընտրությունը: