ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 8-ին ամենամյա պլանային բուժզննում կանցնի՝ հայտնում է Life со-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին։

Զննումը կանցնի Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում, որը Մերիլենդ նահանգում է։

Բուժզննման ընթացքում կստուգվի նախագահի տեսողությունը, լսողությունը, քիթ-կոկորդի, վահանաձեւ գեղձի, թոքերի, սրտի, մաշկի, կերակրափողի, մկանների, ոսկորների վիճակը, ինչպես նաեւ՝ գլխուղեղի գործունեությունը։

Անցյալ տարի Թրամփի մոտ որեւէ հիվանդություն չէր հայտնաբերվել, սակայն նշվել էր քաշի ավելցուկը՝ 190 սմ հասակի պայմաններում նրա քաշը 108 կգ էր եղել։ Բժիշկները խորհուրդ էին տվել 5-7 կիլոգրամով նիհարել։

ԱՄՆ նախագահների ամենամյա բուժզննումները կատարվում են 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի ժամանակներից։