Ինդիանայից 13 եւ 14 տարեկան երկու դեռահասներ կալանավորվել են այն բանից հետո, երբ նրանցի մեկը ձայնային օգնական Siri-ին ասել է, որ ուզում է «գնդակահարել դպրոցը»՝ հայտնում է Dailymail-ը։
Վալպարաիսոյի ոստիկանության բաժանմունքում հայտնել են, թե միջադեպը սկսվել է նրանից, որ 13-ամյա տղան, որի անունը չի նշվում, Apple-ի վիրտուալ օգնական Siri-ին ասել է․ «Ես պատրաստվում եմ գնդակահարել դպրոցը»։ Այնուհետեւ Siri-ն «կատակով» պատասխանել է՝ ներկայացնելով Վալպարաիսոյի դպրոցների ցուցակը։ Մյուս տղան, ում անունը նույնպես չի նշվում, այդ պատասխանը տեղադրել է սոցցանցերում։ Տղայի էջում նաեւ տեղադրված են եղել զենքի լուսանկարներ։
Սա հանգեցրել է նրան, որ քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ կալանավորել է տղաներին։





























