Փարիզում կայացել է Ֆրանսիայի «Սեզար» հիմնական կինոմրցանակաբաշխության 36-րդ արարողությունը: Ռեժիսոր Քսավյե Բովուայի «Մարդկանց ու աստվածների մասին» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ: Այն նվիրված է 1996-ին Ալժիրում սպանված վանական-տրապիստների ճակատագրին:
Ռոման Պոլանսկիի «Ուրվականը» ֆիլմն արժանացել է 4 մրցանակի. Լավագույն ռեժիսուրա, լավագույն սցենար, լավագույն երաժշտություն եւ լավագույն մոնտաժ: 3 մրցանակ է ստացել Ժոան Սֆարի «Հեյնսբուրգ. Խուլիգանի սերը» ֆիլմը՝ լավագույն դեբյուտ, լավագույն գլխավո դերակատար եւ լավագույն ձայնային ռեժիսուրա:
Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել Դեվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը:





























