Երեխաներով ավտոբուս է շրջվել Կալուգայի շրջանում. զոհվել է երկու մարդ, տասնյակ մարդիկ արգելափակվել են ներսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը:

Ավտոբուսում կար 48 մարդ, այդ թվում՝ 33 երեխա:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ տրանսպորտային միջոցից հաջողվել է դուրս հանել 21 մարդու, որոնցից 20-ը երեխաներ են:

ԱԻՆ-ի երկու ուղղաթիռներ պատրաստության են բերվել Ժուկովսկի եւ Սեմյազինո օդանավակայաններում:

Պատահարը տեղի է ունեցել Կալուգայի մարզի Բաբինինսկի շրջանում ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրում՝ Իզվեկով բնակավայրի մոտակայքում: