Կիրակի Կալուգայում ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած մարդկանց թիվը հասել է 7-ի, որոնցից 4-ը երեխաներ են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով մարզում Ներքին գործերի նախարարության վարչության մամուլի ծառայության պետ Նատալյա Գորոխովային:

«ՃՏՊ-ում զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ չորս երեխա»,-ասել է նա:

Ինչպես հաղորդվում էր, փետրվարի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով 09:15-ի շրջանում, Կալուգա-Վյազմա ավտոճանապարհի 128-րդ կիլոմետրի վրա ավտոբուսն ընկել է ջրատար առվի մեջ: Պատահարի փաստով երկու քրեկան գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 264 հոդվածով («Ճանապարհային երթեւեկության կանոնների եւ տրանսպորտային միջոցների շահագործման խախտում») եւ ՌԴ ՔՕ 238 հոդվածով («Անվտանգության պահանջներին անհամապատասխան ծառայությունների մատուցում, որոնք անզգուշորեն երկու եւ ավելի անձանց մահվան պատճառ են դարձել»):

Ավտոբուսը պատկանում է անհատ ձեռնարկատիրոջը: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ ավտովթարի պահին ավտոբուսում 48 մարդ էր գտնվում, այդ թվում՝ 33 երեխա: Նրանք ուղեւորվում էին Կալուգա մրցումների: