Գերմանիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արտադրված նռնակ է հայտնաբերվել կարտոֆիլով բեռում, որն ուղարկված էր Ֆրանսիայից Հոնկոնգ՝ չիփսերի գործարան, հաղորդում է BBC News-ը՝ հղում կատարելով Հոնկոնգի ոստիկանությանը:
Նշվում է, որ հայտնաբերման պահին 8 սմ տրամագծով նռնակը «գտնվում էր անկայուն վիճակում», այսինքն՝ պահանակը քաշած, սակայն ինչ-ինչ պատճառներով, բարեբախտաբար, նռնակը չի պայթել:
Այն վնասազերծվել է համապատասխան մասնագետների կողմից:
Հոնկոնգի ոստիկանությունը հաղորդել է միայն, որ այդ նռնակը Ֆրանսիայից ներմուծվող կարտոֆիլի մեջ էր:
Ինչպես էր այն հայտնվել բեռում, պարզ չէ:





























