Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը 2019 թվականի հունիսին կարող է հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին՝ Եվրոպական միության մասին Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի գործողության ժամկետը երկարացնելուց հետո, որը հաստատում է ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու կանոնակարգն ու ժամկետները, հաղորդում է Sky News –ը:
Ըստ տեղեկությունների՝ Նախքան արտահերթ քվեարկություն նախաձեռնելը, Մեյն ապրիլին կփորձի ստանալ խորհրդարանի աջակցությունն՝ ուղղված բրեքսիթի պայմանների մասին համաձայնության իր նոր նախագծին:
Բրիտանական The Mail on Sunday եւ The Sunday Times թերթերի աղբյուրները նշել են, որ տվյալ ծրագիրը կոչված է պաշտպանելու Թերեզա Մեյին հարկադրված հրաժարականից նրանց կողմից ճնշումների պատճառով, ովքեր չեն ցանկանում նոր վարչապետ ունենալ նախքան առեւտրային գործարքի մասին ԵՄ-ի հետ բանակցությունները սկսելը:
Այդկերպ Միացյալ Թագավորությունում ընտրությունները տեղի կունենան հունիսի 6-ին, ընդ որում՝ հենց Մեյը եւ նրա գլխավորած Պահպանողական կուսակցությունը կհավակնեն հաղթանակի: Համաձայն հասարակական կարծիքի վերջին հարցումների արդյունքների՝ ներկայումս պահպանողականները յոթ տոկոսով առաջ են անցել ընդդիմադիր Լեյբորիստների կուսակցությունից:





























