ՆԱՏՕ-ի` Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն:
Մարտի 2-ին դիվանագետը ելույթ կունենա վերլուծաբանների առջեւ «Անվտանգության նոր խնդիրներ, նոր ՆԱՏՕ» թեմայով:
Ջեյմս Ապաթուրայը ԱՄՆ պաշտոնյաների հետ կքննարկի տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` ձգձգված հակամարտությունները, հաղորդում է APA-ն:





























