Պենտագոնը հայտարարել է, որ 3,750 ամերիկյան զինվոր է ուղարկելու երկրի հարավ-արեւելյան սահման, հաղորդում է Reuters-ը:
Ըստ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության տվյալների՝ զինվորները կուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանին ծառայության երեք ամիս ժամկետով: Պենտագոնում զինված ուժերի տեղափոխումը բացատրել են նրանով, որ սահմանային եւ մաքսային աշխատողներն ունեն լրացուցիչ օգնության կարիք:
Ընդ որում՝ ենթադրվում է,որ ԱՄՆ-ի զինվորականների թիվը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կավելանա՝ հասնելով 4,350-ի:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե դեմոկրատները միջոցներ չհատկացնեն երկրի հարավային սահմանին պատ կառուցելու համար, ապա դրանով կզբաղվեն զինվորականները:





























