Եգիպտոսի ռազմական տրիբունալը երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի դեմ մահափորձ կազմակերպելու գործով ութ մարդու մահապատժի է դատապարտել: Youm7 թերթը հայտնում է, որ երկուշաբթի այս որոշման մասին հայտարարել է ռազմական տրիբունալի ներկայացուցիչը: Նրանց գործերը, ըստ Եգիպտոսի օրենսդրության, հաստատման համար փոխանցվել են երկրի բարձրագույն մուֆտիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դատավճռի վերջնական հաստատման հարցով դատական նիստը նշանակված է մարտի 6-ին:
Նշված գործում ներգրավված է եղել 292 մարդ, որոնց մի քանի ահաբեկչական հարձակումների եւ Սինայի թերակղզու հյուսիսում դատավորների ու ոստիկանների սպանության, ինչպես նաեւ 2014 թվականին Մեքքսայում փոքր ուխտագնացության ժամանակ երկրի նախագահի դեմ մահափորձի կազմակերպման համար մեղադրանքներ են ներկայացվել:
Քննության տվյալներով՝ եգիպտացի արմատականները ալ Սիսիի դեմ մահափորձը ծրագրում էին ԻՊ-ի բջիջներից մեկի հետ համատեղ, որը գործել է Սաուդյան Արաբիայի տարածքում: Ծրագիրը կայանում էր Մեքքայի հյուրանոցներից մեկում պայթյունի կազմակերպման մեջ, որտեղ, ինչպես ենթադրում էին ահաբեկիչները, ուխտագնացության ժամանակ նախագահը կանգ կառնի:
Բացի այդ, քննության ժամանակ ապացուցվել է Հյուսիսային Սինայ նահանգի մայրաքաղաք Էլ Արիշում երեք դատավորների սպանությունում, այդ քաղաքում ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների վրա հարձակման մեջ, որի ժամանակ մահացել էր վեց մարդ, այդ թվում 4 ոստիկան, մեղադրյալների մեղքը: Նրանց նաեւ մեղսագրվում են ՆԳՆ-ի աշխատակցիների եւ զինծառայողների վրա մի քանի զինված հարձակումները, ականապատ մեքենաների օգտագործմամբ նրանց դեմ ահաբեկչությունների իրականացումը, Սինայի թերակղզու հյուսիսում մի շարք պետական հաստատությունների վրա հարձակումը:
Մեղադրյալի աթոռին հայտնված բոլոր զինյալները պատկանել են «Վիլայեթ Սինա» ծայրահեղական բջջին:





























