Հյուսիսային Կորեայի գծով ԱՄՆ հատուկ դեսպանորդը հանդիպել է Սեուլի անվտանգության գլխավոր խորհրդականին Փհենյանի պաշտոնական անձանց հետ բանակցություններից մեկ օր առաջ. բանակցությունները նվիրված են Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ երկրորդ գագաթաժողովի կազմակերպման հարցերին, տեղեկացնում է AFP-ը։
Սթիվեն Բիգունը տեղեկացրել է Չունգ Յույ Յոնգին Վաշինգտոնի դիրքորոշման մասին՝ Փհենյանի պատվիրակության հետ աշխատանքային մակարդակով հանդիպմանն ընդառաջ, որը, ինչպես սպասվում է, տեղի է ունենալու սահմանամերձ Փանմունժոմ ավանում։
Հարավային Կորեայի ազգային անվտանգության գծով խորհրդականը «ներկայացրել է կառավարության գնահատականը ընթացիկ իրավիճակի եւ այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել առաջիկայում»։
Մինչ այդ, CBS-ի հարցազրույցում Թրամփն ասել էր, որ հյուսիսկորեական նախագահի հետ գալիք գագաթաժողովի վայրն ու ժամկետը համաձայնեցված են, եւ, ամենայն հավանականությամբ, կհայտարարվեն երեքշաբթի, պետության վիճակի մասին նրա ելույթից առաջ կամ դրա ընթացքում։





























