Այս շաբաթ Հունաստանը մտադիր է վավերացնել ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության մասին համաձայնագիրն այն բանից հետո, երբ երկու երկրները հարաբերությունների կարգավորման մասին պատմական համաձայնության են հասել, հաղորդում է AP-ն:
Դաշինքի 29 անդամներ չորեքշաբթի մտադիր են Մակեդոնիայի անդամակցության մասին արձանագրություն ստորագրել, որը պետք է յուրաքանչյուր երկրի կողմից առանձին վավերացվի, մինչեւ որ այն ուժի մեջ կմտնի:
Աթենքում Հունաստանի խորհրդարանի խոսնակ Նիկոս Վոութսիսը հայտարարել է, որ հինգշաբթի վավերացման մասին օրինագիծ կներկայացվի, իսկ ուրբաթ տեղի կունենա քվեարկությունը:
Հունաստանը 10 տարով արգելափակել էր ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը երկրի անվանման հետ կապված տարաձայնությունների պատճառով: Նոր համաձայանգրով՝ Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիա:





























