ԱՄՆ-ը չի համաձայնեցրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ժամկետն ու ժամանակացույցը՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ իրենք կվերանայեն իրենց ռազմական ներկայության հնարավոր փոփոխությունները, «եթե հանգամանքները թույլ տան»՝ հայտնում է Reuters-ը։
«Մենք չենք պայմանավորվել զորքերի կրճատման հնարավոր ժամկետների մասին եւ չենք պատրաստվում ներկայացնել դիվանագիտական բանակցությունների մանրամասները»,- ասվում է ներկայացուցչի հայտարարության մեջ։





























