ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Funke մեդիախմբի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ծրագրում է շարունակել աշխատանքը  Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի պահպանման շուրջ:

«ՆԱՏՕ-ն կշարունակի աշխատանքը, որ պայմանագիրը պահպանվի եւ սպառազինության վերահսկողությունն ուժեղանա: Մենք կուսումնասիրենք այս հարցով նախաձեռնությունները»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա հայտարարել է, որ ՄՓՀՀՊ գործողության դադարեցման դեպքում ՆԱՏՕ-ն «զանազան տարբերակներ է կդիտարկի», որպեսզի «վստահության արժանի միջոցառումներ» ապահովի:

Ընդ որում՝ նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն «չի ցանկանում սպառազինության նոր մրցավազք»: