ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում գտնվող Բիրմինգհեմ-Շաթլսուորթ միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկը փետրվարի 27-ի կեսօրին ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ օդանավակայանի տարածքում կասկածելի փաթեթ հայտնաբերվելու կապակցությամբ: Բոլոր ուղեւորները եւ անձնակազմը տարհանվել են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ասոշեյթեդ Պրեսս»-ին:
Օդանավակայանի ներկայացուցիչ Թոնի Հերերա-Բաստի տվյալներով, չվերթները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ մարդկանց մուտքը տերմինալ՝ արգելվել:
Ներկայումս ականազերծողներն հետազոտում են կասկածելի փաթեթը: Այլ մանրամասներ դեռ հայտնի չէ:





























