Բրազիլիայում նախորդ կիրակի տեղի ունեցած կառնավալի ժամանակ 13 մարդ է մահացել, բարձրավոլտ մետաղալարի վայր ընկնելու հետեւանքով։ 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ողբերգությունը կատարվել է Բանդեյրա-դու-Սուլ փոքրիկ քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ հավաքված է եղել տեղի ողջ բնակչությունը (շուրջ 6 հազար մարդ), հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Ըստ հաղորդագրության, մետաղալարը պոկվել է շարժական բեմը տեղափոխող բեռնատարի սխալ շարժումից։ Մյուս վարկածի համաձայն, մետաղալարի վրա է ընկել ինքնաշեն սալյուտը:





























