Վրացական գինու «Խվանչքարա» ապրանքանիշի շուրջ սկանդալ է ծագել: Պարզվել է, որ Վրաստանն իրավունք չունի գինիներ վաճառել այդ ապրանքանիշի տակ ԱՄՆ-ում: «Խվանչքարա» ապրանքանիշի իրացման բացառիկ իրավունքը պատկանում է «Դոզորցեւ» ընկերությանը:
«Գրուզպատենտ»-ը ծրագրում է դատի տալ «վրացական ապրանքանիշի յուրացման» կապակցությամբ, հաղորդում է «Գրուզիա online»-ը:




























