Կադաֆին ժամանակին սիրահարված է եղել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Թանսու Չիլերին։ Այս մասին հայտնել է Լիբիայում Թուրքիայի նախկին դեսպան Ուլուչ Օզուլքերը:

Թուրքական Taraf-ի թղթակցի հետ զրույցում նախկին թուրք դեսպանը նշել է, թե Կադաֆին հիացած էր Թանսու Չիլերով՝ նրան համարելով մահմեդական կնոջ խորհրդանիշ։ «Չիլերը շիկահեր է, քաղաքակիրթ, խելացի, խոսում է անգլերեն եւ պրոֆեսոր է, որը մահմեդական կնոջ խորհրդանիշն էր համարում Կադաֆին»,-նշել է նախկին դեսպանը։

«Իմ միջնորդությամբ 1994-ի նոյեմբերի 2-ին Չիլերը եկավ Լիբիա։ Կադաֆին սիրահարված էր Չիլերին, իսկ Չիլերն, իհարկե, գիտեր այդ մասին։ Կադաֆին նվերներ էր տալիս...»,-նշել է Լիբիայում Թուրքիայի նախկին դեսպանը։

Նշենք, որ Թանսու Չիլերը  1993-1995-ին եղել է Թուրքիայի վարչապետ։