Ծովային կենսաբանները Ամազոնիայում լոքոյի նոր տեսակ են գտել, որին Ancistrus patronus են անվանել:

 LiveScience-ը մեջբերում է հետազոտության հեղինակ Լեսլի դե Սուզային. «Դրանք իսկական մատիկներ են, սուպերհերոսներ՝ ձկների շրջանում: Գլխի շոշափուկները ոչ միայն պրակտիկ, այլեւ դեկորատիվ գործառույթ ունեն. դրանք էգերին ցույց են տալիս, որ նրանց սեփականատերն ի զորու է պաշտպանել իր ցեղը»:

Նրա գլուխը պատված է շոշափուկներով, մարմինը պաշտպանում է պատյանը, իսկ լողակները նման են ճանկերի:

Լոքոների այս տեսակը բնակվում է Վենեսուելայի, Կոլումբիայի եւ Գվիանայի տարածքում, նրանք նախընտրում են մաքուր գետեր եւ սառնորակ գետախորշեր: