Այս ձմռան ընթացքում  Ատլանտյան օվկիանոսում ամերիկացի գիտնականները հայտնաբերել են անհետացման վտանգի տակ գտնվող հազվագյուտ տեսակի կետերի 7 ձագերի, գրում է Daytona Beach News Journal-ը:

Գիտնականների գնահատմամբ՝ դրանք հյուսիսային հարթ կետեր էին, որոնք ապրում էին Ատլանտյաան օվկիանոսում եւ որոնցից աշխարհում ընդամենը 400 առանձնյակ է մնացել: Դրանք սովորաբար միջինում 15 մ երկարություն են ունենում, իսկ մարմնի զանգվաածը 40-70 տոննա է:

Նշվում է, որ վերջին անգամ օվկիանոսի ափերի մոտ հետազոտողները մոր հետ փոքրիկ կետի էին նկատել: Հետազոտողների տվյալներով՝  էգը վերջին անգամ ձագ է ունեցել 2011 թվականին: