«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետերը` Գագիկ Բեգլարյանն ու Կարեն Կարապետյանը, ճաշում էին Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանում, որտեղից դուրս գալիս նրանց նկարել է «Ֆոտոլուրի» ֆոտոխցիկը:

Ի դեպ, նրանց ընկերակցում էր ռուսաստանաբնակ մեծահարուստ, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը»: