«ՉԻ»-ն մեջբերում է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի` վերջերս արած հայտարարությունը. «Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են, ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտեւ ըտեղ բավական ա մայրենին»: «Գոհար Պետրոսովնան (տիկին Քյալյանն ինքն իրեն այդպես է անվանում) ակնհայտորեն սխալվում է՝ կարծելով, թե մայրենի լեզվին չտիրապետելն արդեն իսկ ապացուցում է, որ մարդը համբալ չէ, իսկ մայրենիով հնարավոր է միայն տոնավաճառում մանրածախ առեւտրով զբաղվել։

Այսպես թե այնպես, «համբալ» բառի հաճախակի օգտագործումը վկայում է, որ տիկին Քյալյանը ձգտում է պաշտոնական առաջխաղացման եւ դեմ չէր լինի աշխատանքի տեղավորվել նախագահականում։ Ափսոս միայն, որ ներկայիս բառապաշարով սույն արժանապատիվ տիկինը կարող է հավակնել միայն համբալաբեռնաբարձական ֆակուլտետի անվասայլակային բեռնափոխադրումների ամբիոնի վարիչի պաշտոնին»,-Քյալյանի հայտարարությունն է մեկնաբանում թերթը: