Թուրքիայի վարչապետ Ռեջեփ այիփ Էրդողանը ավարտում է իր այցելությունը Գերմանիա: Փորձագետների կարծիքով, այդ այցը կարող է սպառնալիքի տակ դնել Թուրքիայի ԵՄ անդամակցությունը: Պատճառը Դյուսելդորֆ քաղաքում Էրդողանի ունեցած ելույթն է:
«Այո՝ ինտեգրացիային, ոչ՝ ձուլմանը»,- նման կոչով է հանդես եկել Էրդողանը Գերմանիայի թուրքերի հետ հանդիպման ժամանակ: Նա հայտարարել է, որ այդ երկրում բնակվող թուրքերն իրենց երեխաներին նախ պետք է թուրքերեն սովորեցնեն, հետո միայն՝ գերմաներեն, եւ ընդհանրապես, ժամանակն է, որ թուրքերը վերադառնան հայրենիք:
«Ես հրավիրում են գրողներին, նկարիչներին, ինտելեկտուալներին, որոնք ժամանակին լքել են Թուրքիան ճնշումների ու ինքնաարտահայտման ազատության պակասի հետեւանքով, վերադառնա հայրենիք՝ Թուրքիա»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Էրդողանի ելույթը լսել են 10 հազար թուրքեր: Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է թուրքերի եւ այլ մահմեդականների հանդեպ գերմանական հանրության վերաբերմունքին։ Նրա խոսքով, Գերմանիայում եւ եվրոպական մի շարք երկրներում քսենոֆոբիա եւ իսլամաֆոբիա կա։ Զարգացնելով արտասահմանում բնակվող թուրքերի պաշտպանվածության թեման՝ Էրդողանը խոստացել է, որ այն թուրքերի համար, ովքեր որոշել են ի օգուտ Գերմանիայի քաղաքացիության հրաժարվել թուրքականից, այսպես կոչված «կապույտ քարտեր» թողարկել։ Դրանք կոչված կլինեն դառնալ թուրքական անձնագրերի համարժեքը։ Պաշտոնապես երկքաղաքացիությունն արգելված է։ Ինչպես գրում է Todays Zaman-ը, Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել արդեն այսօր վերադառնալ հայրենիք:
Թուրքիայի վարչապետի հայտարարությունները դժգոհություն են առաջացրել Բեռլինում։ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն, մեկնաբանելով Էրդողանի ելույթը, թուրքական համայնքին կոչ է արել ամեն դեպքում առաջինը սովորել գերմաներեն, ոչ թե թուրքերեն։
Քննադատությամբ է հանդես եկել նաեւ Գերմանիայի քրիստոնե-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինտը, նշելով, որ ԷԹրդողանի ելույթը սպառնալիքի տակ է դրել ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացը:





























