Հայաստանի Ազգային Ժողովի 48 պատգամավորներ ստորագրություններ են հավաքել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Կարեն Անդրեասյանի թեկնածությունն առաջադրելու համար:
Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարցը քննարկվելու է ԱԺ մարտի 2-ի նիստում: Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ:
Նշենք, որ Անդրեասյանը կառավարող մեծամասնության թեկնածուն է, միեւնույն ժամանակ ՀՅԴ-ն եւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մտադիր չեն այլընտրանքային թեկնածու առաջադրել:
Նշենք, որ Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:





























