Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, չնայած երկրում մոլեգնող հուզումներին, նախկինի պես վստահ է, որ Լիբիայի ժողովուրդը սիրում է իրեն, իսկ երկրի մայրաքաղաքում իր հրաժարականի պահանջով որեւէ ցույց չի ընթանում: Լիբիայի առաջնորդի արտահայտությունները Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակելէ  ABC հեռուստաալիքի լրագրող Քրիստիան Ամանպուրը:

«Քադաֆիի հետ իմ զրույցի ընթացքում նա ասաց. «Իմ ողջ ժողովուրդը սիրում է ինձ: Նրանք կմեռնեն, որ պաշտպանեն ինձ»,- գրված է բլոգում:

Քադաֆիի կարծիքով, լիբիական քաղաքներում իր դեմ բողոքող անձինք գտնվում են «Ալ-Քաիդայի» առաքած թմրանյութերի ազդեցության տակ:

Քադաֆին հավելել է, որ մտադիր չէ լքել երկիրը, իսկ լուրերը, թե պատրաստվում է լքել Լիբիան, ծիծաղելի են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 28-ին ԵՄ-ն պաշտոնապես պատժամիջոցներ է մտցրել Լիբիայի դեմ: