Արգենտինայի բրնձի դաշտերից մեկում տարօրինակ սահմռկեցուցիչ արարածի մարմին է հայտնաբերվել, գրում է Daily Mail-ը:
Յուրատեսակ կենդանուն գտած կինը շատ վախեցած է եղել: Հրատարակությունը գրում է, որ այն հավանաբար, Lepidosiren paradoxa է:
«Այս արտասովոր կենդանին գետով ներքեւ է հոսել եւ հայտնվել բրնձի դաշտում: Մենք չգիտենք, թե ինչ կենդանի է դա, բայց մենք դրա նման եւս մեկի ենք գտել... հարկավոր է զգույշ եւ ուշադիր լինել» —սոցցանցերում գրել է կենդանուն հայտնաբերած կինը: Նրա բաժանորդները կենդանուն «սարսափելի եւ տհաճ» են անվանել:
Լճագիտության ազգային ինստիտուտից Պաբլո Սկարաբոտտին կարողացել է ճանաչել գտածոն: Նա վստահ է, որ դա լեպիդոսիրեն է, որը Նոր Աշխարհում երկշնչավոր ձկների ենթաշարքի միակ ներկայացուցիչն է:
Հետաքրքիր է, որ կենդանին կարող է շնչել ինչպես թոքերով, այնպես էլ խռիկներով: Լեպիդոսիրենները հիմնականում բնակվում են ջրամբարներում:





























