Թուրքիայում միջազգային ընկերության թոփ-մենեջերին մեղադրել են նրանում, որ նա կնոջ հետ վարվել է որպես իր «հարեմի» սեքս-ստրկուհու։
Hurriet-ը գրում է, որ տղամարդն ու կինը ամուսնացած են 30 տարի։ Սակայն կնոջ փաստաբանները հայտարարել են, որ նա ամուսնալուծություն եւ փոխհատուցում է պահանջում այն բանից հետո, երբ պարզել է, որ ամուսինը սիրավեպ է ունեցել երեք այլ կանանց հետ։ «Մեղադրյալն ապրում է իր համար։ Նա իրեն պահել է այնպես, կարծես իմ պաշտպանյալն իր ստրկուհին է եղել։ Նա կնոջը վերաբերել է այնպես, կարծես վերջինս իր հարեմի հարճերից մեկն է եղել»,- ասվում է փաստաբանի հայտարարության մեջ։ Կինը, որպես փոխհատուցում, 10 մլն թուրքական լիրա է պահանջում, եւ եւս 300 000՝ որպես ամսական վճար։





























