Արդեն 10 տարի Հայաստանում գործում է Business Development Group թրեյնինգ կենտրոնը, որը սկզբում զբաղվում էր միայն հաշվապահական կրթությամբ, իսկ 2017-ից լայնացրել է իր գործունեության ծավալները եւ այժմ մատուցում է արտահամալսարանային որակյալ կրթություն տարբեր ոլորտներում՝ IT, ֆինանսաբանկային, մարկետինգ, մենեջմենթ, դիզայն եւ այլն:

Կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Հայկ Կաշեգործյանը պատմել է Business Development Group-ի առաքելության, անցուծ ուղու եւ հաջողությունների մասին:

«Մեր կազմակերպության ստեղծած արժեքը մարդկանց ոչ ֆորմալ, թիրախային որակյալ կրթություն տալն է, ինչպես նաեւ գործատուի ու աշխատակիցների միջեւ կամուրջ ձեւավորելը: Այսինքն՝ մեր տված կրթությունն ավելի արդիական է, եւ իր մեջ պարունակում է պրակտիկ ու ամենակիրառելի գիտելիքները, որն այսօր, ցավոք, ոչ միշտ են ապահովում բուհերը: Մենք չենք փոխարինում բուհին, բայց տալիս ենք թիրախային ու պրակտիկ կրթություն: Մեր թրեյնինգներում շեշտը բացառությամբ դրված է պրակտիկ եւ ժամանակակից գիտելիք ստանալու վրա»,- նշեց Հայկ Կաշեգործյանը:

Թրեյնինգներից բացի, կազմակերպության գլխավոր նպատակներից է իր ուսանողներին աշխատանքով ապահովելն ու նրանց կարիերային հիմք դնելը. «Մեր բազմաթիվ ուսանողներ թրեյնինգներից հետո մեր օգնությամբ ու առանց դրա, օգտագործելով իրենց ստացած գիտելիքները, արդեն իսկ աշխատում են հայաստանյան տարբեր կազմակերպություններում: Մեզ մոտ դասավանդում են առաջատար մասնագետներ, ինչպես նաեւ պարբերաբար հյուրընկալում ենք արտասահմանյան թրեյներների»,- ասաց Կաշեգործյանը:

Business Development Group-ը թրեյնինգներ է կազմակերպում ինչպես սկսնակների, այնպես էլ գործող մասնագետների համար, զբաղվում է նաեւ միջազգային որակավորում ստանալ ցանկացողների վերապատրաստմամբ:

Դասընթացների տեւողությունը տարբեր է՝ կախված մասնագիտությունից: Բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության ֆեյսբուքյան էջում, ինչպես նաեւ bdg.am կայքում: