Հայաստանում Segafredo Zanetti ընկերությունը ընդլայնում է գործունեությունը։ Շուտով Երևանում նոր Segafredo Zanetti Espresso սրճարան կբացվի։ Ինչպես NEWS.am—ին տեղեկացրին Ֆիգարո ընկերությունից, այս մասին հայտարարել է Segafredo Zanetti–ի գործադիր տնօրեն Հան Հյուբերթը, ով այս օրերին գտնվում է Երևանում։
«Հայաստանում 4–րդ սրճարանը բացում ենք իտալական էսպրեսսոյի մշակույթը էլ ավելի տարածելու համար։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ արդեն հաստատել ենք սրճարանի նոր հասցեն ու կոնցեպտը՝ այն գործելու է Հյուսիսային պողոտայում»,– ասել է Segafredo Zanetti–ի գործադիր տնօրենը՝ ավելացնելով, որ այս տարի լինելու են այլ անակնկալներ, քանի որ 2019–ին լրանում է Սեգաֆրեդոյի հայաստանյան գործունեության 10 տարին։
Պարոն Հյուբերթը նշել է, որ այս տարի ևս մեկ այց է նախատեսում Հայաստան։
«Կարծում եմ այս տարի կրկին կայցելեմ Երևան՝ մասնակցելու Սեգաֆրեդո Տրեկ ամենամյա հեծանվավազքին։ Ինձ համար և մեր ընկերության համար սպորտը մեծ կարևորություն ունի։ Segafredo–ն 2018–ին Յուվետուս ֆուտբոլային ակումբի պաշտոնական սուրճն էր։ Մենք հովանավրում ենք Trek հեծանվային ակումբը, Ֆորմուլա 1 մրցարշավի վարորդների։ Աջակցում ենք բասկետբոլին»–ասաց նա։
Նշենք, որ Segafredo Zanetti-ն մաս է կազմում Massimo Zanetti Beverage ընկերության, որն իր մեջ ներառում է ևս 46 սրճային բրենդեր, ունի 40 սուրճի գործարան ամբողջ աշխարհում։ Ընկերությունն արտադրում է տարեկան 160000 տոննա սուրճ, ունի 460 սրճարան 70 երկրներում:





























