«Վոյնա» արտ-խումբը, որի առաջնորդներին օրերս են ազատ արձակել մեկուսարանից, հերթական արմատական ակցիան է կազմակերպել եւ տեսագրությունը տեղադրել ինտերնետում: Ակցիան կոչվում է «Համբուրիր «մուսորին» կամ պաչպչվելու  վարժանքներ»:

Աղջիկները համբույրներով հարձակվում էին կին-ոստիկանների վրա եւ անսպասելիորեն համբուրում: Ակցիան տեղի է ունեցել մետրոյի կայարաններում, եւ Մոսկվայի փողոցներում: Twitter-ում արտ-խումբը հայտնել է, թե ակցիան տեղի է ունեցել երկու ամսվա ընթացքում:

Ակցիան անցել է «Դո՜ւրս եկ փողոց, հե՜տ բեր քո ոստիկանին», «Իմ սեռական կողմնորոշումը իմ սեռի պոլիցայն է», «Ոստիկան գեյն ու ոստիկան-լեսբուհին մեդվեդեւյան արդիականացման ավանգարդն է», «Սեռական հարվածներով բարելավենք ոստիկանության որակը» կարգախոսներով: