Գարնան առաջին օրը կդիմավորենք արեւով ու ջերմությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել։

Բարի գալուստ գարուն։ Խաղաղություն եւ բարօրություն մեր երկրին»,–գրել է նա։