ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 28-ի իր նիստում հաստատեց «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» բանաձեւի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին որոշումը կառավարության փետրվարի 28-ի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
«Այս ոլորտում Հայաստանի ազգային ծրագրի մշակումը հնարավորություն կտա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւի դրույթները տեղայնացնելու շնորհիվ լուծում տալ ՀՀ-ի համար կարեւորություն ներկայացնող մի շարք հարցերի, օրինակ՝ ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական եւ սոցիալական զարգացման խնդիրները, ապահովել տեղահանված կանանց եւ աղջիկների հատուկ պաշտպանվածությունը, եւ այլն»,- ասաց Հովհաննիսյանը:





























