Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում մարտի 1-ի գիշերը հաղորդում է ստացվել, որ ծնոտի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 41-ամյա Շահեն Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, Սեբաստիայի փողոցում, վիճաբանության ժամանակ, մի ուղեւոր բռունցքով հարվածել է նրա դեմքին եւ դիմել փախուստի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:




























