Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք  մեքենայից կրակել են հայ զույգի վրա, հաղորդում է «360» հեռուստաալքիը:

«Ինչ-որ վիճաբանություն էր եղել եւ ատրճանակներով հարձակվեցին հայերի վրա: Երկուսը մեքենայով ընթանում էին, նրանց վրա հարձակվեցին: Ում վրա հարձակվել էին, փորձում էին փախչել եւ մտան դպրոցի շենք: Հայեր էին՝ կին եւ տղամարդ, ընդ որում տղամարդը վիրավոր էր: Նրանք թաքնվեցին դպրոցում, ոստիկանություն կանչեցին, տուժածներին տեղափոխեցին հիվանդանոց: Դպրոցի ղեկավարությունը ոչինչ չի ասում: Գնդակոծված մեքենայի տարածքում աշխատում են փորձագետները », — պատմել է ականատեսը:

NN.RU -ի թղթակիցը կարողացել է Ռոսգվարդիայի ներկայացուցչից մեկնաբանություն ստանալ, որը հայտնել է, որ հրաձգության կասկածյալները ձերբակալվել են:

MK-ն, ուժային կառույցներին վկայակոչելով, հաղորդում է, որ նախնական տվյալներով Նիժնի Նովգորոդում՝ №121 դպրոցի մոտ հրաձգությունը քրեական վիճաբանություն է եղել: