Ռուսաստանի մայրաքաղաքի այգիներից մեկում պայթուցիկով մի կնոջ են հայտնաբերել: Այդ մասին RBC-ին հայտնել են քաղաքի իրավապահները:

«Հյուսիսային Տուշինո» հանգստի այգում ձերբակալվել է նակինում դատապարտված 30-ամյա մի կին: Նրա մոտից 144 գրամ պայթուցիկ է հայտնաբերվել:

Առգրավված նյութը հեքսոգենի հիման վրա ստեղծված պայթուցիկ է:

Տվյալ փաստով ստուգումներ են անցկացվում, եւ որոշվում է քրգործ հարուցելու հարցը: