Ռուսաստանյան միջտարածաշրջանային «Կենտրոնական կազակական զորք» զորական կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` Հայաստանի տարածքում Դեսպանական ստանիցա (ներկայացուցչություն) գրանցելու խնդրանքով:

Նման կառույց առաջարկվում է գրանցել Հայ-կազակական բարեկամության եւ համագործակցության միավորմանը /ՀԿ ԲՀՄՄ/ կից: Նման քայլի համար հիմք են համարվում ՌԴ Նախագահի 2007թ. մայիսի 3-ի հրամանագիրը` «Կենտրոնական կազակական զորք» կազակական զորական կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին», ԿԿԶ զորական ատամանի 2008 թ. օգոստոսի 10-ի հրամանը եւ ՀԿ ԲՀՄՄ նախագահության որոշումը:

«Չենք կասկածում, որ Դեսպանական ստանիցայի ստեղծումը զգալի ավանդ կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության կազակական կազմակերպությունների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում, մեծ հաշվով` նաեւ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ»,-նշում է ՀԿ ԲՀՄՄ նախագահ, կազակական գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը: