Թուրքական ժամանցային Flash TV հեռուստաալիքը հայտարարել է, որ դադարեցնում է հեռարձակումն իշխանությունների ադմինիստրատիվ, քաղաքական եւ ֆինանսական ճնշումների պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով հեռուստաալիքի հայտարարությանը:

«Ադմինիստրատիվ, քաղաքական եւ ֆինանսական ճնշումների պատճառով, որոնք շարունակվում են երկար ժամանակ եւ հասել են ծայրահեղ ծավալների, Flash TV-ն դադարեցնում է իր հեռարձակումը: Մեր մեղքն օբյեկտիվությունն է: Անկախ ԶԼՄ-ները նույնքան արժեքավոր են, որքան անկախ դատարանը»,-ասվում է հեռուստաալիքի տարածած հայտարարության մեջ:

Flash TV-ն Թուրքիայում երկրորդ մասնավոր ազգային հեռուստաալիքն է՝ 1992 թվականին հիմնադրված: Այն ցուցադրում է հիմնականում սերիալներ եւ ժամանցային հաղորդումներ: