Մարտի 3-ին, 4-ին եւ 5-ին Երեւանում ջերմաստիճանի նվազում է սպասվում, հայտնում է «Հայպետհիդրոմետը»։

Կանխատեսումների համաձայն՝ հաջորդ երեք օրերի ընթացքում ջերմաստիճանը կտատանվի գիշերը -4 -6 աստիճան ցրտի եւ +4 +6 աստիճան ջերմության սահմաններում։ Մոտ օրերին Երեւանում հնարավոր է թաց ձյուն։

Արդեն մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, սակայն կպահպանվի ամպամած եղանակ, հնարավոր են տեղումներ։

Արարատյան դաշտավայրում կգրանցվի +14 +17 աստիճան տաքություն։ Արեւելքում, Սյունիքի եւ Տավուշի մարզերում կլինի +15 +17 աստիճան տաքություն։

Մարտի 8-ին Երեւանում սպասվում է ամպամած եղանակ, հնարավոր է անձրեւ։