89 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Հելմոնդը, հայտնում է BBC News-ը: 

Նրա՝ տաղանդների որոնման գործակալությունը հաստատել է տխուր լուրը՝ նշելով, որ Հելմոնդը մահացել է Լոս Անջելեսում Ալցհեյմերի հիվանդության առաջացրած բարդությունների պատճառով:

Քեթրին Հելմոնդը «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է «Ո՞վ է այստեղ բոսսը» հեռուստասերիալի եւ «Օճառ» շոուի համար:

Դերասանուհին 7 անգամ առաջադրվել է «Էմմի» հեղինակավոր մրցանակի, ինչպես նաեւ նվաճել է «Տոնի» մրցանակը «Մեծ աստված Բրաունը» բրոդվեյյան ներկայացման մեջ դերով:

Դերասանուհին կինոյում հայտնի է «Վախ եւ ատելություն Լաս Վեգասում», «Սանտան Մայամիից», «Ամորե» եւ այլ ֆիլմերից: